Խորհրդարան

Ապրիլի 16-ին Հայ կինոյի օրը նշելու նախագիծը հավանության արժանացավ Աժ հանձնաժողովում

Մայիսի 2-ի կայացած նիստի ընթացքում ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:

Նիստի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախաձեռնությունը ստացվել է Հայաստանի կինոգործիչներից, հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։

«1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։ Հայ կինոյի օրը կնպաստի կինեմատոգրաֆի զարգացմանը հանրապետությունում և մշակութային այդ արժեքի պահպանմանը», – ասել է նա:

Նախագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Կողմ քվեարկեց 6 պատգամավոր, իսկ 3-ը՝ ձեռնպահ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ