Ապրիլի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Ամենադիտվածներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 12-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 5-ական, յուրացման կամ վատնման 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ծեծի 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 2, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենաթարմ