fbpx
Իրավական

Ապրիլի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք, այդ թվում՝ 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 8-ական, խարդախության 7, յուրացման կամ վատնման 4, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ծեծի 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ