fbpx
Քաղաքականություն

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի գործընկերոջ հետ

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Լիտվայի արտգործնախարարը շնորհավորեց իր պաշտոնակցին և մաղթեց ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ