fbpx
Մշակույթ

Ադելի գրառումը շարժել է երգչուհու երկրպագուների զայրույթը

Երգչուհի Ադելը սոցցանցերի միջոցով կիսվել է Լոնդոնում կայանալիք իր համերգի որոշ մանրամասներով` գրելով․

«Անհավանական համերգ է լինելու։ Չեմ համբերում, թե երբ եմ կիսելու բեմը նման կանանց հետ»,- ասել է Ադելը։

Գրառումն շարժել է երգչուհու երկրպագուների զայրույթը։ Բանն այն է, որ երբ Ադելը նոր ժամակետներ չի նշել Լաս Վեգասում չեղարկած համերգի փոխարեն, իսկ ամերիկացի երկրպագուներն արդեն կես տարի է սպասում են շոուի մասին ցանկացած նորության:

«Ձեռք ես առնու՞մ։ Եվ դու դեռ չե՞ս խոսում Վեգասի մասին։ Ես հիասթափված եմ քեզնից», «Ի՞նչ կասես Վեգասի համերգի մասին», «Կգա՞ս Վեգաս, թե՞ ոչ», «Ինձ սկսում է թվալ, որ նա ուղղակի անտեսում է ամերիկացի հանդիսատեսին»,- գրել են վիրավորված երկրպագուները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ