Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից. Նիկողոսյան

Ամենադիտվածներ

Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից. Նիկողոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադաձել է մամուլում տարածված «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ հրապարակմանը:

«Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:

Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:

Առաջարկում ենք նման «բացահայտումներից» առաջ տեղեկատվությունը ճշտել գերատեսչությունից», – գրել է Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/1937220779713039

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ