fbpx
Տնտեսություն

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով Հայաստանը Եվրոպայի առաջատարն է

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով Հայաստանը Եվրոպայի առաջատարն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Կա՞ն չէ մարդիկ, ովքեր հերիք չէ իրենց աշխատանքի ժամանակ լավ բան չեն արել, հիմա արած յուրաքանչյուր լավը կփորձեն վատաբանել:
Բայց դե մաթեմատիկան կոնկրետ գիտություն է, իսկ սա դեռ սկիզբն է.

✅ ՀՆԱ աճ – 7.1%

✅ 2020-ի հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան կենսաթոշակները: Փոփոխությունը վերաբերելու է շուրջ 560.000 քաղաքացու:

✅ Սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

✅ Զինվորականներն արդեն հունիսի 1-ից բարձացված աշխատավարձ են ստանում:

✅ Կառավարությունը միանգամից 1 ծրագրի շրջանակներում կլուծի 88-ի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դեյուրե արձանագրված են», – գրել է Ալեն Սիմոնյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=2151950718265306&set=a.149172231876508&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ