Այսօր՝ մայիսի 25-ին, Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը նշեց՝ պետք է օր առաջ վերականգնվի անվտանգային համակարգը և մեր ժողովրդին, հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում դրանց մի մասը կօգտագործենք նաև անվտանգային միջավայրի վերազինման համար: Այս մասին,
Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները հեղափոխությունից հետո խոստումներ էին տալիս աշխատավարձի և թոշակների բարձրացման վերաբերյալ և խոստանում էին տնտեսական աճ, բայց փաստացի առկա է լիովին այլ կարգավիճակ: Նաև անդրադարձ կատարեց արտաքին տնտեսական պարտքին:
Վանեցյանը նաև ամփոփեց 2020 թվականի պաշտոնական տնտեսական տվյալները և ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած:
«2020 թվականի արդյունքներով և պաշտոնական տվյալներով ունենք 7%-ից ավելի ՀՆԱ-ի անկում, ունենք դրամի արժեզրկում, գրեթե չունենք ներդրումներ և այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջև: Առաջիկա ժամանակներում ճգնաժամ, սննակացում, այդ խոսքերը դառնալու են շատ հաճախ օգտագործվող»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը: