fbpx
Քաղաքականություն

Առաջին անգամ եմ տեսնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն․ Քոչարյան

Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանըասաց՝ առաջին անգամ եմ տեսնում, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով առաջին նախագահի երեկվա այն հայտարարությանը, որ պետության, ժողովրդի և անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանի այլ երկրում, հարցին՝ արդյոք ինքն իրատեսական համարո՞ւմ է վարչապետի ապաստանի հարցը, Քոչարյանը պատասխանեց.

«Ոչ, իրատեսական չի։ Իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Վազգեն Մանուկյանի կետերին։ Այնտեղ ինչ-որ կետ է գտել, որի շուրջ կարելի է խոսել։ Կարծում եմ, որ իրատեսական չի նախ այն առումով, որ մեր առաջին նախագահը երևի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց։ Այսօր հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանն ունի առաջնային մանդատ և դրանից ելնելով ինքն առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոց լուծել իշխանությունների խնդիրը։ Ես այստեղ տեսնում եմ, որ առաջին նախագահն, ըստ էության, միացավ 17 կուսակցությունների նպատակներին, որն անթույլատրելի ինձ համար»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ ճգնաժամից դուրս գալու համար պետք է գտնել քաղաքական լուծումներ։

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի նաև այն խոսքին, որ անկուսակցական փոխվարչապետի ընտրություն պետք է լինի, Քոչարյանն արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջարկեր Լևոն Զուրաբյանին էլ, հո այդպես չէ՞ր կարող լինել։ Վերջին հաշվով այստեղ քաղաքական մեծամասնությունն ունի առաջնային մանդատ։ Ինչքան էլ փողոցները փակում են Ազգային ժողովը գործում է»։

Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում վարչական ռեսուրսներ կկիրառվեն, ընտրատեղամասերում լարված մթնոլորտ կլինի, Քոչարյանն արձագանքեց. «Այդ նույն բանն ասում է նաև Վազգեն Մանուկյանը։ Պետք է փաստ ունենաս։ Այս իշխանությունները վերջապես, 1998 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, վերականգնեց լեգիտիմ իշխանության հնարավորությունները։ Որևէ փաստ կա՞, որ այսօրվա գործող իշխանությունները կեղծել են որևէ բան»։

Հարցին, իր կարծիքով, Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի հետ համագործակցո՞ւմ է, Քոչարյանն ասաց. «Ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է ինքնուրույն, գործող։ Այս պահին ես չեմ տեսնում այդ համագործակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 17 կուսակցություններին»։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել էր, որ պետության, ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս հրաժարականն է և, ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա ապաստանումն արտերկրում:

Նա անդրադարձել էր Վազգեն Մանուկյանի ներկայացրած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակին՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույատրելիությունը:

Սղագրությունը՝ news.am-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ