Հասարակություն

Բեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ և հոգեհանգստի կարգ է մատուցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ հշ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը, Լիբանանում հայ պատգամավորները, և կուսակցությունների ներկայացուցիչներ:

«Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»,-  ասել է Վեհափառ Հայրապետը։

Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՊԱՏԳԱՄԸ ՊԷՅՐՈՒԹԻ ՆԱՒԱՀԱՆԳԻՍՏԻՆ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ

Այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տուած պատգամին ամբողջութիւնը կրնաք դիտել Youtube-ի մեր էջէն (@CILICIATV) հետեւեալ կապով.- https://www.youtube.com/watch?v=6gYqcilGGbE

Geplaatst door Cilicia TV op Zondag 9 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ