Մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենի «60 տարի բեմում» խորագրով մենահամերգը: Սիրված երգչուհին հանդիսատեսին կներկայացնի տարբեր տարիների սիրված երկու տասնյակից ավելի երգ: Համերգային ծրագիրը մշակվել է հատուկ երևանյան մենահամերգի համար։
Ռոզի Արմենը հանդես կգա Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան/:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։