fbpx
Իրավական

Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հ1-ին

Արամ Օրբելյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասել է, որ դատական հայցը վերաբերվում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որի ժամանակ  նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Օրբելյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար, ինչպես նաև պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

«Կատարվել են զրպարտչական արտահայտություններ։ Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք»: Ներկայացուցիչը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։

Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ