fbpx
Կրթություն

Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան

Մամուլում լուրեր են տարածվել, որ կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Մայիսի 30-ին լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ինչին ի պատասխան նախարարն ասել է.

«Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաև հավելել է, որ հանրային կերպով չի քննարկում այս կամ այն թեկնածունի, որպեսզի դա չդիտարկվի ուղղորդում:

Խոսելով Արամ Սիմոնյանի հրաժարակից՝ նախարարն ասել է. «մարդ պետք է արժանապատիվ հեռանա»:

«Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանի հետագա զարգացմանը»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ