Արամ Ա. Կաթողիկոսի այցը Նիկոսիա՝ դեսպանատուն և Նարեկ վարժարան

Հրապարակող՝

tmpzrzol3dp

Դեկտեմբերի 7-ին, Արամ Ա. Կաթողիկոսը այցելել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի նորաբաց դեսպանատուն: Նրան դիմավորել են նորանշանակ դեսպան Իննա Թորգոմյանը և դեսպանատան անձնակազմը: Դեսպանը նշել է, որ մեծ պատիվ է ընդունել Նորին Սրբությանը դեսպանատանը: Արամ Ա. Կաթողիկոսը, իր հերթին, կարևորել է Կիպրոսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով պատմական կապերի և ընդհանուր արդարության պայքարի նշանակությունը:

Նույն այցի ընթացքում, Արամ Ա. Կաթողիկոսը դեկտեմբերի 8-ին այցելել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Նարեկ վարժարան: Վարժարանի մուտքի մոտ նրան դիմավորել են դպրոցի տնօրէնությունը, հոգաբարձությունը և աշակերտությունը՝ տոնական խանդավառությամբ: Աղուհացի օրհնությունից հետո, դպրոցի սրահում ողջույնի խոսք է ասել տնօրէն Վերա Թահմազյանը՝ ներկայացնելով վարժարանի գործունեությունը: Աշակերտները ներկայացրել են գեղարվեստական ծրագիր՝ ի պատիվ Վեհափառ Հայրապետի: Իր ելույթում Արամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Նարեկ վարժարանի դերը Սփյուռքի հայ ինքնության պահպանման գործում և իր օրհնությունն է փոխանցել աշակերտներին ու ուսուցիչներին:

Ամենաթարմ