Օգոստոսի 22-ին Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում հայկական «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժին»։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ խաղը սպասարկելու են ավտսրիացի մրցավարները՝ գլխավոր մրցավար Հարալդ Լեհների գլխավորությամբ։ Նրան օգնելու են Անդրեաս Հայնդրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը, իսկ 4-րդ մրցավարը Յուլիան Վայնբերգերն է։
Հանդիպումն անցկացվելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն կցուցադրվի Հանրային հառուտաընկերության ուղիղ եթերում։