fbpx
Քաղաքականություն

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Կլեման Նյալեցոսի Վուլեի հետ

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին, ով Հայաստան է ժամանել՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը, որի արդյունքում 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին ներկայացվելու է համապարփակ զեկույց:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խաղաղ հավաքները երկրի զարգացման միակ ճանապարհն են, և դրանք հանդիսանում են Նոր Հայաստանի կառավարության առանցքային արժեքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարման համակարգում լայնածավալ բարեփոխումներին՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և օրենքի գերակայությանը: Երկուստեք կարևորվել է քաղաքացիական հասարակության, կանանց ու երիտասարդության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն արդյունավետ կառավարման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում:

Աղբյուր՝ gov.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ