Արարատի մարզպետարանը հայտնում է, որ մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 438 է, որոնցից 203-ը՝ առողջացած, 6-ը՝ մահվան ելքով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 229 պացիենտ:
Իսկ Կոտայքում վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Այս մասին հայտնում են մարզպետարանի Facebook-ի էջից:
«Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:
Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:
Առո՛ղջ եղեք»:
https://www.facebook.com/AraratRegionalAdministration/posts/1331868597024437
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2623841467937859&id=2059437317711613