Արարատի մարզում մեկնարկել են Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Մրգանուշ-Դեղձուտ ճանապարհահատվածների հիմնանորագման աշխատանքները։
Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում կմեկնարկեն նաև Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։