Զինված Ուժեր

Առավելագույնը պետք է արվի, որ կրթական ոլորտն աջակցի բանակին. Արայիկ Հարությունյան

Մայիսի 9-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով բանակ-կրթական ոլորտ կապին, ասաց, որ պետք է արվի առավելագույնը, որ կրթական ոլորտն աջակցի բանակին:

«Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ, հիմա մենք այնպես պետք է անենք, որ ավարտեն և լավ մասնագետներ գնան բանակ, որ դրանով ուժեղացնեն բանակը»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև հավելեց, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ պարբերաբար քննարկում են գիտական դաշտն ուժեղացնելու, մեծացնելու մասին, որովհետև այսօր դպրոցն ավարտում են նաև տեխնիկական լավ գիտելիքներ ունեցող աշակերտներ, որոնք իրենց գիտելիքը պետք է օգտագործեն բանակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ