fbpx
Աշխարհ
13:00 03/12/2019

Նորմանդական գագաթնաժողովին Պուտինի և Զելենսկու հանդիպումը բացառված չէ

Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Փարիզում կայանալիք նորմանդական գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը:

«Ես կարծում եմ, որ այդ իրավիճակը կարող է ինքնաբուխ ստեղծվել: Հիշեք Մինսկը, թե ինչպես անցան բանակցություններն այնտեղ 2015 թվականին: Բանակցությունների ժամանակ ձևաչափն անընդհատ փոխվում էր, մեկ այսպես էին հանդիպում, մեկ՝ այնպես: Այդ ամենը նախօրոք ծրագրված չէր»,-նշել է Կուլեբան:

Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայի շահերից բխի այդպիսի հանդիպում անցկացնելը, ապա այն կանցկացվի:

«Ինչ վերաբերում է Զելենսկու և Պուտինի հանդիպմանը, ապա նշեմ, որ քառակողմ գագաթնաժողովը շատ ճկուն ձևաչափ է: Իհարկե, գոյություն ունի նաև արարողակարգային մաս, բայց հնարավոր է անհրաժեշտության դեպքում դրանից դուրս գալ: Մենք մի բան չենք անի գագաթնաժողովում. մենք թույլ չենք տա Ռուսաստանից մեր գործընկերներին տպավորություն ստեղծել, թե Զելենսկին ինչ-որ բան է պայմանավորվում Պուտինի հետ մեր դաշնակիցների թիկունքում»,-ասել է Կուլեբան:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել էր, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը, և խոսել էր այն թեմաներից, որոնք պատրաստվում է բարձրացնել այդ հանդիպմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ