fbpx
Արցախ

Արցախի նորընտիր ԱԺ-ի նախագահի անունը հայտնի է

Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստի ընթացքում ընտրվեց ԱՀ 7-րդ գումարման ԱԺ-ի նախագահը։

Նախ առաջադրվել էր ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ ճիշտ կլինի ԱԺ նախագահը լինի խորհրդարանական մեծամասնությունից։

Այնուհետև առաջարկվեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի թեկնածությունը։

Քվեարկությանը մասնակցած 33 պատգամավորներից 29-ը կողմ քվեարկեցին Թովմասյանի թեկնածությանը, իսկ 4-ը՝ դեմ։

Արդյունքում՝ Արցախի 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտվեց Արթուր Թովմասյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ