Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․
«Փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:
https://www.facebook.com/NKR.MOH/posts/2808186192787937?__cft__%5B0%5D=AZWB7L9EEVU-Z5pMH8gbtvFFbE4RDvhn79DyzL5Ae