fbpx
Մշակույթ

Մահացել է օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը

Մահացել է օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը Մահացել է աշխարհահռչակ դերասան, ավելի քան 190 ֆիլմերում կերպարներ կերտած, օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը։

Այս մասին հայտնում է Deadline-ը։

Պլամմերը կյանքից հեռացել է 92 տարեկանում։ Նա «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր է։

Պլամմերը նաև «Օսկար» ստացած ամենածեր դերասանն է։ Նա այդ բախտին արժանացել է 2012 թվականին՝ «Սկսնակները» ֆիլմի համար՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Դերասանի ամենահայտնի ֆիլմերից են, օրինակ, «Ազգի գանձերը», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Վարդագույն հովազի վերադարձը», «Հիսուս Նազովրեցի», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ