fbpx
Իրավական

Արցախում բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել․ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 20-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ՝ իր ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:

Նշենք, որ Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը և ասում, որ ձայնային ազդանշաններ են կիրառում, ինչը խոչընդոտ է երթևեկող մյուս քաղաքացիների համար: Քաղաքացիները մեքենայով շրջում են Ստեփանակերտի փողոցներում, վանկարկելով, որ պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Այնուհետև ոստիկանները պահանջում են քաղաքացիներին ներկայանալ բաժին, սակայն վերջինները հրաժարվում են, ինչից հետո իրավապահները նրանց բերման են ենթարկում:

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/photos/a.225203504313486/1476656255834865/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ