fbpx
Արցախ

ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու․ ԱՀ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու:

«Արցախպրես» լրատվական գործակալության տված հարցին ի պատասխան` ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։

Լրատվամիջոցներում երեկվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ