Երեկ ուշ երեկոյան Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Խաղի վերջնամասում դաշտ մտավ ՀՀ ազգային հերոս՝ Մոնթ Մելքոնյանի պատկերով շապիկ հագած երկրպագուն, ով Արցախի Հանրապետության դրոշը ծածանելով, վազեց դեպի Հենրիխ Մխիթարյանը, ով այդ պահին գտնվում էր պահեստայինների նստարանին: Ճանապարհին երկրպագուին կասեցրեցին անվտանգության աշխատակիցները և դուրս բերեցին խաղադաշտից:
Նշենք, որ խաղն ավարտվեց 1-0 հաշվով, հօգուտ՝ լոնդոնյան ակումբի, որն առաջին տեղը գրավելով խմբում՝ անցավ հաջորդ փուլ, իսկ ադրբեջանական ակումբը գրավելով վերջին տեղը՝ դուրս մնաց հետագա պայքարից:
Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում
