Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մարտի 14-23 ժամանակահատվածում բոլոր ուսումնական հաստատությունների գործունեությունը կդադարեցվի:
Հայտարարությունը ստորև՝
«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու, արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով՝ ս.թ. մարտի 14-ից 23-ը հանրապետությունում դադարեցվում է ուսումնական գործընթացը, չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները»: