fbpx
Արցախ

Արցախում այսօր լռության օր է․քարոզարշավի ժամանակը ավարտվել է

Արցախում լռության օր է․ օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։

Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք:

Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

Նշվում է, որ նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին և ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Facebook-ի միջոցով:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ