Արցախում թեստավորել են 28 քաղաքացու

Ամենադիտվածներ

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել երկրում կորոնավիրուսի տարածման մասին:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:
Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/129352698705519

Ամենաթարմ