Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի ապրիլի 4-ին։