fbpx
Առողջապահություն

Ի՞նչ ազդեցություն ունի արևածաղկի սերմերը օրգանիզմի վրա

Սննդաբան Ելենա Սոլոմատինան հայտնել է, որ արևածաղկի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար և նվազեցնում են սթրեսի մակարդակը։

Օգտագործելով արևածաղկի սերմերը կարելի է ազատվել անհանգստությունից, ամրապնդել արյունատար անոթներն ու նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը:

«Վիտամին E-ն բարելավում է տեսողությունը և մաշկի վիճակը: Այն հաճախ է օգտագործվում աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, քանի որ օգնում է պահպանել բջիջների ամբողջականությունը: Այն նաև կանխում է բջջաթաղանթների օքսիդացումը՝ դրանով իսկ պահպանելով բջջի ամբողջականությունը: Եթե բջիջը պահպանվել է, նշանակում է, որ այն կարող է նորմալ կատարել իր գործառույթները և չի քայքայվի ժամանակից շուտ»,- նշել է բժիշկը։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել մթերքը չչարաշահել աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների և ավելորդ քաշի առկայության դեպքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ