fbpx
Հասարակություն

2018-ի դեպքերին մասնակցած մարդիկ առիթը բաց չեն թողնում հեգնելու, թե բա՝ «տեսա՞ք, ինչ արեցիք»․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը օգոտսոսի 28-ին Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել այն մարդկանց, ովքեր փորձում են ամեն կերպ մեղավորության զգացողության զգացողության առաջացնել բորոլ նրանց մոտ, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը։

«Ժամանակին իրենց հեղափոխական արժեքների ջատագով, աջակից հռչակած մարդիկ, մոռանալով իրենց ոչ վաղ անցյալն ու գործողությունները, առիթը բաց չեն թողնում հեգնելու ու մատ են թափ տալիս ժողովրդի մեծամասնության վրա, թե բա՝ «տեսա՞ք, ինչ արեցիք», ու տարատեսակ մանիպուլյացիոն հնարքների միջոցով փորձում հասնել նրան, որ մարդիկ վատ (մեղավոր) զգան իրենց 2018 թվականի իրադարձություններին մասնակից լինելու համար։

Տիկնայք և պարոնայք «երդվյալ ատենակալներ», իսկ գուցե՞ զուտ ձեր սպասելիքները չարդարացան անձնական կամ նեղ խմբային շահերի տեսանկյունից, դրա համար եք էսօր «մարգարեներ» դարձել․․․

Ինչպես կասեր մեր ժամանակների «դասականներից» մեկը՝ սա փոքր երկիր է, փոքր երկիր, իմ ու իմ պես մարդկանց հիշողությունն էլ դեռ տեղն է, ուստի ձեզ կարգին պահեք», – գրել է Առաքելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ