fbpx
Աշխարհ

Արիզոնայի օդանավակայանում ուղևորը ինքնաթիռից դուրս է թռել թռիչքուղու վրա

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում ամերիկյան American Airlines ավիաընկերության չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը վայրէջքից հետո օդանավից անմիջապես թռել է թռիչքուղու վրա:

Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա տղամարդը ողջ թռիչքի ժամանակ իրեն տարօրինակ է պահել, պատահական հերթականությամբ սկսել է դիպչել մյուս ուղևորների դեմքերին:

Նրան թռիչքի ավարտին բերել են ինքնաթիռի առաջնամաս, որ մյուսներից ավելի շուտ դուրս գա, սակայն վայրէջքից անմիջապես հետո տղամարդը բացել է ծառայողական դուռն ու օդանավի հակառակ կողմից դուրս է թռել:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ այժմ նա վնասվածքներով հոսպիտալացվել է և առնվել կալանքի տակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ