Ահազանգ է ստացվել Շիրակում արջի հարձակումների և պատճառված վնասների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

,
Կենդանի վաճառողներից միայն մեկն է ունեցել համապատասխան վկայական․ ՍԱՏՄ-ի մշտադիտարկումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել է, որ գորշ արջերի՝ համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։

«Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական կազմակերպությունների կողմից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերաբերյալ։

Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։

Տեղեկացնենք, որ վաղը ահազանգի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հիշեցնենք նաև, որ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/watch/?v=347520537322029

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ