fbpx
Իրավական

Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2018 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը

Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումն ու Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը։

Նա նշել է, որ Պաշտպանի աշխատանքի ծավալները շեշտակի աճել են․ 11 անգամ աճել են այցերը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, 2 անգամից ավելի՝ քրեակատարողական հաստատություններ և այլն։ 2018 թվականին հրապարակվել են 10-ից ավելի արտահերթ զեկույցներ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ապրիլ-մայիս ամիսներին կատարած աշխատանքը, արձանագրված խնդիրները ոստիկանության բաժիններում, փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև արձանագրել այդ օրերին սոցիալական ցանցերում ատելության խոսքի ու բռնության կոչերի աննախադեպ աճ։

«Շատ կարևոր էր այդ օրերին հավաքի կազմակերպիչների կողմից բռնությունից զերծ մնալու կոչեր պարբերաբար հնչեցնելը», – շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ քրեկատարողական համակարգը դեռևս պատժողական միջոցներ է գործադրում, այնինչ պետք է որդեգրի խրախուսական պրակտիկա։ Նա անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժարաններում առկա խնդիրներին, նշել, որ զեկույցում բոլոր խնդիրներն ունեն կոնկրետ լուծման առաջարկներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ու Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները պայմանավորվածություն են ձեռք բերել տարեկան հաղորդման և զեկույցի մեջ տեղ գտած խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել։

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ