fbpx
Սպորտ

«Բարսելոնա» տեղափոխությունս շատ արագ ստացվեց. Բոատենգ

Կևին-Պրինս Բոատենգը պատմել է, թե ինչպես է տեղափոխվել«Բարսելոնա». 

««Բարսելոնա» տեղափոխությունը շատ արագ ստացվեց, քանի որ ես աշխարհի լավագույն գործակալն ունեմ: Մի անգամ նա զանգահարեց ինձ ու ասաց. «Դու պետք է լավ խաղաս «Ինտերի» հետ, քանի որ քո խաղին հետևելու են»:

Նա ինձ չհայտենց, թե որ ակումբից են եկել ու դիտելու հանդիպումը:

Այնուհետև ինձ մոտեցավ մարզիչն ու ասաց, որ սա շատ կարևոր հանդիպում է: Ես բոլոր կողմերից ճնշում էի զգում, սակայն հենց այդ ժամանակ եմ լավ խաղում:

Այդ օրը ես լավագույնն էի դաշտում: Գործակալս ասաց. «Մենք գնում ենք Բարսելոնա»: Ես կարծեցի, թե խոսքը «Էսպանյոլի» մասին է, բայց նա ինձ ուղղեց: Դա անհավանական էր: Չէի հավատում այդ ամենին մինչև այն պահը, երբ խոսեցի սպորտային տնօրենի հետ»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Goal-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ