fbpx
Կրթություն

23:50 16/5/2019

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա՝ նաև Նուբարաշեն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի համար 95 միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզային համակարգող Արմեն Ենոքյանը, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները:

Ընթացիկ տարվա հունվարից գործող խմբակի բացման հիմքում ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությունն է: Վարչական շրջանի բազմաթիվ երեխաներ այցելում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոն: Բացի այդ, նուբարաշենցիները, բնակվելով ծայրամասային վարչական շրջանում, նույնպես հնարավորություն կունենան տեղում կատարելագործելու ՏՏ ոլորտի գիտելիքները, հետագայում դրանք նաև գործնականում կիրառելու նպատակով: Ի դեպ, լաբորատորիա կարող են հաճախել ոչ միայն աշակերտները, այլ նաև բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Այժմ մասնակիցների թիվը շուրջ 80-ի է հասնում:

Վերեվ