fbpx
Քաղաքականություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։ Այս մասին տեղեակցնում են ԱԽ Facebook-ի էջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։

Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։

https://www.facebook.com/ArmeniaSC/posts/765289983907948?__xts__[0]=68.ARDQCM_LabzPLgiizon16X2NwILMMu7u8S4yyPIGB-h3qBqkywCZeKiKKZZXyVGPMeCJThLZ9-EOF11NxnqVThmCjWU8t8IXXqyZ3V_Vr7KJfwQwAWmCixc27TYE97O8Q9lRe4nSxB9vJ00Ut4O6ufJWLlpjpR4aARoq42gUAJVBlxuKkwTaSE9T8hXmGX8YX8EFvLRSraKutpbchwNC1TNHtT2oWiqSDA5olV561h0fo–8qP0AHkxdwtLws2a2M5PpCCpyN7twlipcZkSbqRJQKH_YCoWCFMlykBTxiGWQUbweqCzOmhFN8l_4V1YCOrrQOafMMwSBQGFHg9SJ9jQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ