fbpx
Ազատ Լրահոս
22:00 07/12/2019

Արմեն Սարգսյանը մոտ ապագայում տուն կգնի Գյումրիում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մոտ ապագայում տուն կգնի Գյումրիում: Այս մասին այսօր նա ասել է լրագրողների հետ զրույցում:  ՀՀ նախագահը Գյումրիում մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:

Արմեն Սարգսյանը խոսել է քաղաքի զարգացման հեռանկարներից ու նշել, որ միայն բնակարանաշինությունը և աշխատատեղերի ստեղծումը բավարար չեն զարգացման համար: Ըստ նրա՝ քաղաքին պետք է ուրախությունը վերադարձնել: Ինքն էլ պատրաստվում է Գյումրիում տուն ձեռք բերել.

«Համարեք, որ ինձ համար դա պարտականություն է, որ ես էլ մի գյումրեցի եմ, ու մի օր էլ ուզում եմ այստեղ մի հատ տուն առնեմ՝ մոտ ապագայում, որ հետո չգամ ու գնամ, մնամ այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահը բավական հաճախ է այցելում Գյումրի և զբոսնում «Կումայրի» պատմական կենտրոնի փողոցներով: Նրա ջանքերով Գյումրին ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ