Դեկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ նշանակելով նոր դեսպաններ տարբեր երկրներում: Համաձայն հրամանագրերի՝ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Բրունեյ Դարուսսալամում ՀՀ դեսպան՝ նստավայրը Ջակարտայում:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպան՝ նստավայրը Սոֆիայում:
Իսկ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշանակվել է Ալժիրում և Էրիթրեայում ՀՀ դեսպան՝ նստավայրը Կահիրեում:

