ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ

Հրապարակող՝

default (4) (1)

Ամենադիտվածներ

2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի վիճակը։ Տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար մարդ։ Նրանցից 40.2 հազարը ստացել է խորհրդատվություն՝ կապված աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի և այլ հարցերի հետ։

Տարածքային կենտրոնները համագործակցել են 18.1 հազար գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ։ Նշված աշխատատեղերից 813-ը նոր ստեղծված են։ Աշխատանքի է տեղավորվել 10072 աշխատանք փնտրող, որոնցից 6045-ը կանայք են, 2072-ը՝ երիտասարդներ, իսկ 94-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Նրանցից 4123-ը աշխատանքի են անցել ուղեգրերի միջոցով։

Ամենաթարմ