Ավարտին է մոտենում Բեռլինի Գրան պրին, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայազգի Լևոն Արոնյանը։
Նա հասել է մինչև կիսաեզրափակիչ ու մրցում է Լենիեր Դոմինգես Պերեսի հետ։ Առաջին պարտիայում հայ շախմատիստը հաղթել է Դոմինգեսին։ Այսօր կայանալու է երկրորդ հանդիպումը։
Իսկ կիսաեզրափակչի մյուս զզույցը կազմում են Հիկարու Նակամուրան ու Ռիչարդ Ռապորտը։ Առաջին պարտիայում հաղթել է Նակամուրան։
Հատանշական է, որ կիսաեզրափակչի 4 մասնակիցներից 3-ը ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգները։