fbpx
Իրավական

Առողջ կենսակերպ ազատազրկված անձանց համար

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց և անցկացվեց հերթական սպորտային միջոցառումը՝ պտտաձողի և զուգափայտի վրա ձգումներ, որին ցանկություն էր հայտնել մասնակցելու 11 դատապարտյալ:

Թեթև նախավարժանքից հետո թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց դատապարտյալ Մովսես Սարգսյանը, որը կխրախուսվի հիմնարկի ղեկավարության կողմից:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց ոչ միայն ֆիզիկական կոփվածությանն ու պատրաստվածությանը, այլև հոգևոր կայունությանը, ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ