fbpx
Աշխարհ

Հորդանանի արքայազնն այլ պետությունների հետ միասին հեղաշրջման է պատրաստվել

Հորդանանի արքայազն, նախկին թագաժառանգ ու երկրի թագավոր Աբդուլլահ Երկրորդի խորթ եղբայր Համզա Իբն Հուսեյնը ներգրավված է օտարերկրյա մի քանի պետությունների կողմից Հորդանանում պատրաստվող հեղաշրջման գործում։

Այս մասին հայտնում է BBC-ին, նշելով, որ հեղաշրջման փորձում թագաժառանգի ներգրավածության մասին խոսել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին։

Նշվում է, որ Հուսեյնն այժմ գտնվում է տնային կալանքի տակ, իսկ նախկինում իշխանությունների հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցրել։

Արդեն իսկ շատ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել թագավոր Աբդուլլահին, այդ թվում՝ Եգիպտոսը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն։

Հորդանանի իշխանությունները չեն ասել, թե որ երկրներն են ցանկացել ներքին հեղաշրջում իրականացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ