Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով:
«ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է զբաղեցնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի խոսքով՝ այդ մասին տեղեկությունն ստացվել է իրավապահ մարմիններից և լրատվամիջոցներից:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է Ավակովին թողնել իշխանության ղեկին՝ շնորհակալություն հայտնելով նախագահական ընտրություններում նրա ցուցաբերած չեզոքության համար: