ՀԸՖ Facebook-ի էջը հայտնել է, որ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` Հայրենիքը պաշտպանելու:
«Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` Հայրենիքը պաշտպանելու: Հարությունյանի հայրը, ով ազատամարտիկ է, օրեր առաջ մեկել էր Արցախ: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ՀԱՅ ազգի պայքարն արդար է:
Ի հեճուկս մեր թշնամու, մենք պաշտպանում ենք մեր սուրբ հայրենիքը, մեր մայրերին ու քույրերին»,- ասված է հայտարարության մեջ: