Հայաստանում փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս․ Թորոսյան

Ամենադիտվածներ

Մեր երկրում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս, իսկ առնվազն մեկ դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում  ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշել է, որ սա հեռու է ցանկալի ծածկույթից, որպեսզի մենք համավարակը համարենք հաղթահարված:

«Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ: Ըստ վիճակագրության՝ այս պահին աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը կոչ է արել պատվաստվել և խնայել բուժաշխատողներին:

 

Ամենաթարմ