ՀՀ ԲՏԱ նախարարության Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որոնց կից գրված է․
«Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան։
Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն:
Նախարարին մանրամասն ներկայացվեց գործարանում ներկայումս ընթացող արտադրական պրոցեսներն ու առկա հնարավորությունները:
Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրեց, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել:
Նշվեց նաև, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:
Հակոբ Արշակյանը կարևորեց հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական պրոցեսն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:
Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասաց, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Նշենք, ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում»:
https://www.facebook.com/Hti.Armenia/posts/3500671620058470?__cft__%5B0%5D=AZVnhPVfIGCYSEPzwanZ9eUMpHR1KvB7RJhEAFdaHdrTb_yMmUZIj7ov4dI9hZxlFMD6tV7xTAgNJejHw_vGq9T0HOUIuicO3_bu86S1ZPCzH05Qoz9QWr-V-g3jXH7Lo1nkmds1x-nDacUoGViw_XjkXDACe5acQOjDboqRK22USA&__tn__=%2CO%2CP-R