ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Օրակարգում ընդգրկված է 11 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:
Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
