fbpx
Հասարակություն

Վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ. արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի

Այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսի նոր 566 դեպք ենք արձանագրել. Սա ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առաջ ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները Հայաստանում:

«Այսինքն մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետեւ հիվանդության ինկուբացիոն շրջանը այդքան է: Այսինքն մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կայացվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու վերաբերյալ. այն կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ իրավիճակը, որի պատճառով արտակարգ դրություն էր սահմանվել, վերացված չեն:

«Կառավարության որոշումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և այնտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի, չարածի և անելիքների»,-ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ